Arminfo.info


ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:59

Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:

ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 17:17

Արմինֆո.Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 10:52

Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ  երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 13:03

Արմինֆո.Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 18-ի երեկոյան մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ՝ խոստանալով պայքարել հանուն աշխարհի, որտեղ տիրում է խաղաղություն և արդարություն, որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի:

ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի քսան դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ  չորեքշաբթի հավաքվել են Կապիտոլիումում ՝ նվիրված Արցախի և Հայոց ցեղասպանության համար արդարադատությանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Միջոցառումը կազմակերպել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը և Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)՝ Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցությամբ:

Վենետիկի Դոժերի պալատում «Մարկո Պոլոյի աշխարհները. 13- րդ դարի վենետիկյան վաճառականի  ճանապարհորդությունը» ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:31

Արմինֆո.Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13- րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը»  խորագրով  միջազգային ցուցահանդեսին։

Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:44

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման պաշտոնական արարողությունը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 16:39

Արմինֆո.Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

ANCA-ի նախագահը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է անում հրապարակավ Բայդենից պահանջել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախում ցեղասպանության համար
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 11:37

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության համար, և վճռականորեն հանդես գա արցախցիներին իրենց տներ վերադարձնելու անվտանգ և հուսալի իրավունքի օգտին:

Դոքերտի. Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում դիտարկում է որպես չափազանց անօգուտ միջամտություն
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 18:58

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից փախստականների ծանր վիճակը 35-ամյա հակամարտության վերջին գլուխն է, որի ընթացքում երկու կողմերից հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Այդ մասին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում "Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղի փախստականներին" քննարկման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերտին:

Քերոլ Մոնահենը Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է Արցախի շուրջ իրավիճակում բարոյական և էթիկական պարտականություններից հրաժարվելու համար
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 18:55

Արմինֆո. Հարավային Կովկասը մշակույթների, կրոնների և էթնիկ խմբերի ձուլման կաթսա է։ Դարերի ընթացքում այս տարբեր խմբերը երբեմն խաղաղ գոյակցել են, իսկ երբեմն էլ եղել են անկարգություններ և արյունահեղություններ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում "Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղի փախստականներին" քննարկման ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավոր Քերոլ Մոնահենը:

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:49

Արմինֆո. Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչների համար, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում: Այդ մասին ասվում է 2024/2580 բանաձևում, որը նախօրեին ընդունվել է Եվրախորհրդարանի կողմից՝ 504 կողմ ձայնով։

Կիպրոսի ԱԳ նախարար. Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 01:10

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:

Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին. Այն չի փլուզվի, չի քայքայվի
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 11:28

Արմինֆո.Հայաստանը չի ցանկանա լինել ՀԱՊԿ-ում ՝ դրանից այն չի փլուզվի, չի քայքայվի։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպես է մեկնաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իր երկրի անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը:

Փարիզում կոշտ խոսակցություն է տեղի ունեցել Մուրադ Փափազյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. ՀՅԴ
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 11:40

Արմինֆո.Փետրվարի 21-ին Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։ Այդ մասին հաղորդել է ՀՅԴ Փարիզի գրասենյակը:

Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 17:02

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

ANCA-ն կոչ է անում ընդունել Լոուլեր-Փալոն-Բիլիրակիս-Համոյի օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու համար
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հայկական ժողովի իր գործընկերների երկկուսակցական խմբի հետ ներկայացրել է "Հայերի պաշտպանության մասին օրենքը" (HR7288), օրինագիծ, որն ուղղված է ԱՄՆ - ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցմանը: Ադս օրինագծին վճռականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:21

Արմինֆո.Արթուր Աթաբեկյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով